Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրատական դատարանը խոշոր տուգանքներ է դրել երեք առևտրային ընկերությունների վրա, որոնք Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ զբաղվել են տոմսերի անօրինական վերավաճառքով: Երկու այլ ընկերություններ` Imperial Corporate Events Limited-ը և Events International-ն ավելի վաղ ընդունել են իրենց մեղքը, այդ պատճառով յուրաքանչյուրը տուգանվել է 10 հազար ֆունտով:
«Այդ ընկերությունները շահագործել են խաղերին ներկա գտնվելու մարդկանց ցանկությունը և որոշել գումար վաստակել տոմսերի վերավաճառքի վրա` չնայած օրենքի գիտակցված խախտմանը»,- նշել է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տոմսերի անօրինական վաճառքի դեմ պայքարի ոստիկանական գործողության ղեկավար Նիկ Դաունինգը:






