Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորմանը, որի ջատագովնն է Ադրբեջանը, չի կարելի նույնիսկ մոտենալ առանց կողմերի հուսալի պարտավորությունների` հրաժարվել ուժային միջոցների կիրառման գայթակղությունից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիորվը, հաղորդում է Day.az-ը: Նրա խոսքերով, միայն ծայրահեղ միամտությունը թույլ կտա այս կամ այն կողմին կարծել, թե կարող է վերսկսել մարտական գործողությունները առավել շահավետ դիրքերից: Կպահանջվեն ինչպես նյութական երաշխիքներ հակամարտության գոտում (ազատագրված շրջանների ապառազմականացում եւ այլն), այնպես էլ ծանրակշիռ միջազգային երաշխիքների ներգրավում: «Մի կարծեք, թե Հայաստանը կվերադարձնի Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ շրջանները առանց լուրջ երաշխիքների, ինչպես բուն Ադրբեջանի կողմից, այնպես էլ մեծ տերությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է լուրջ ուղղումներ անի հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու վերաբերյալ իր հայտարարություններում: Իրենց հերթին հայերը պետք է հրաժարվեն իրենց ուժային, արտավոր հիմք ունեցող «ազատգրված տարածքներ» գաղափարից,-ամփոփել է Վ.Կազիմիրովը: