AM
13 Դեկտեմբեր 2012 - 08:20 AMT

Լավագույն մարզական համայնքին, բակին և քաղաքային համայնքին կհանձնվեն Հայաստանի նախագահի մրցանակները

Տեղի է ունենալու Հայաստանի նախագահի մրցանակների հանձնման արարողությունը Դեկտեմբերի 14-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունենալու Հայաստանի նախագահի մրցանակների հանձնման արարողությունը լավագույն մարզական համայնքին, բակին և քաղաքային համայնքին:

Տարեսկզբից ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9, լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ, Շենգավիթ):

Նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը այցելել է հայտ ներկայացրած բոլոր համայնքները և կատարել ուսումնասիրություններ, որից հետո ընտրվել են հաղթողները և ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի:

Միաժամանակ, միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընթացիք տարում, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում կատարված աշխատանքները, ինչպես նաև կամփոփվեն Հայաստանում և Արցախում 2012 թվականի անցկացված մարզական փառատոնի արդյունքները և կկատարվի պարգևատրման արարողությունը: