Փետրվարի 15-ին Թեհրանում կայանալու է սուսերամարտի խոցասուսեր ձևի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը:
Հայաստանը ներկայացնելու են 7 մարզիկներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է հավաքականի մարզիչ Անդրանիկ Արազյանը, Թեհրանում ելույթ են ունենալու Արմեն Արազյանը, Արթուր Քոչարյանը, Էդուարդ Հովիկյանը, Ռաֆիկ Աբրահամյանը, Ավետիս Տերոյանը, Էդգար Աթյանը և Էդգար Կարապետյանը: Հավաքականի հետ մրցավայր է մեկնելու նաև մարզիչ Ավետիք Պողոսյանը:
Իսկ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արտաշես Մադոյանն ավելացրել է, որ այդ մրցաշարը 2012 թվականին վերջինն է լինելու հայ սուսերամարտիկների համար, իսկ 2013-ի հունվարին նրանք մասնակցելու են Հայաստանի առաջնությանը: Փետրվարի 26-ից մարտի 4-ը Հայաստանի հավաքականը Բուդապեշտում մասնակցելու է երիտասարդների և պատանիների առաջնությանը, իսկ մարտի վերջին`աշխարհի առաջնությանը:






