AM
13 Դեկտեմբեր 2012 - 10:24 AMT

Լողորդ Վահան Մխիթարյանը «կարճ ջրում» ԱԱ 50 մ մրցատարածքում ելույթն ավարտել է 59-րդ տեղում

Դեկտեմբերի 13-ին «կարճ ջրում» լողի աշխարհի առաջնությունում, որն անցնում է Ստամբուլում, հանդես է եկել լողորդ Վահան Մխիթարյանը: 50 մ մրցատարածքում բաթերֆլայ ոճում նա իր ելույթն ավարտել է 59-րդ տեղում 155 մասնակիցների թվում: Մխիթարյանը մրցատարածքն անցել է 23.24 վայրկյանում: Առաջին արդյունքը ցույց է տվել Վլադիմիր Մորոզովը Ռուսաստանից՝ 20.98 վայրկյան:

Ավելի վաղ որակավորման փուլը չկարողացավ հաղթահարել Անահիտ Բարսեղյանը: Աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգա նաև Մոնիկա Վասիլյանը կրոլ մրցաձևում: