AM
13 Դեկտեմբեր 2012 - 10:51 AMT

Ռուբեն Հայրապետյան. Բոլորն անհամբեր սպասում են Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ազգային հավաքականի մարզիչները, ֆուտբոլիստները և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները անհամբեր սպասում են Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին:

«Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, և վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլը և առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին»,-ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Հայրապետյանը:

Մանոյանը վերջերս է վիրահատվել Գերմանիայում և նրա վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: