AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:31 AMT

Սերգեյ Գալիցկի. Եթե մենք Յուրա Մովսիսյանին փոխարինող չունենայինք, նրան կպահեինք առնվազն մինչև ամառ

«Կրանսոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին խոստովանել է, որ թիմի ներսում նրանք չեն խախտի աշխատավարձերի հավասարակշռությունը

«Յուրա Մովսիսյանն առաջարկ է ստացել թոփ-ակումբից: Յուրան շատ բան է արել «Կրասնոդարի» համար, ուստի մենք նրան ընդառաջեցինք: Որպեսզի ցույց տանք, թե որքան երախտապարտ ենք նրան: Այո, եթե նա լիներ մեր ակումբի սանը, մենք հավանաբար կփորձեինք պահել նրան»,- Գալիցկու խոսքն է փոխանցում sports.ru-ն:

Նա նշել է, որ Մովսիսյանը սովորական ընտանիքից է, նա պետք է մտածի այն մասին, թե ինչպես ապահովի իր ապագան. «Նման շանս հայտվեց: Բացի դրանից մենք նրան փոխարինող ունեինք: Եթե չունենայինք, Մովսիսյանին բաց չէինք թողնի առնվազն մինչև ամառ»: