AM
13 Դեկտեմբեր 2012 - 13:06 AMT

Ձևավորվել է ԱՊՀ ֆուտբոլի միավորված առաջնության կազմկոմիտեն

Մոսկվայում մամլո ասուլիս է հրավիրվել Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինի մասնակցությամբ՝ նվիրված ԱՊՀ ֆուտբոլի առաջնության անցկացման հեռանկարներին:

«Մենք ցանկանում ենք հայտարարել կազմկոմիտեի ստեղծման մասին, որը կմշակի համապատասխան հայեցակարգը»,-ասել է Պրյադկինը:

Իսկ ԲԿՄԱ նախագահ Եվգենի Գիների, ՈւԵՖԱ-ն պատրաստ է թույլ տալ ազգային առաջնությունների միավորումը ԱՊՀ առաջնության շրջանակներում:

«ՈւԵՖԱ-ն այլ տեսակետից քննարկեց այս հարցը: Եթե հիշում եքք, Եվրոպայի 1992թ. առաջնությունում մենք խաղում էինք ԱՊՀ հավաքականով, սակայն, այն ժամանակ, հավանաբար, կամքը չբավարարեց այդ առաջնությունը պահպանելու համար: Ես դեռ չգիտեմ, թե ինչ տեսք կստանա այն: Այժմ այս հարցը լրջորեն քննարկվում է միայն այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն ասաց, որ թույլ կտա միավորել առաջնությունները»,-Գիների խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: