AM
13 Դեկտեմբեր 2012 - 15:19 AMT

Laureus Sportsman Award մրցանակաբաշխության դափնեկիրների անունները կհայտարարվեն 2013թ մարտի 11-ին

Լոնդոնի Օլիմպիադայի յոթնամարտի չեմպիոնուհի բրիտանացի Ջեսսիկա Էննիսը Laureus World Sports Awards-ի վարկածով առաջադրվել է որպես տարվա լավագույն մարզուհի:

Հավակնորդները որոշվել են միջազգային ընտրական կոմիտեի քվեարկության արդյունքում: Կոմիտեում ներառված են ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բացի բրիտանուհուց, հավակնորդների ցուցակում են նաև Էլլիսոն Ֆելիքսը (ԱՄՆ,թեթև աթլետիկա), Միսսի Ֆրանկլինը(ԱՄՆ, լող), Լինդսի Վոննը(ԱՄՆ, լեռնային դահուկներ), Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ, թենիս) և Շելլի-Էնն Ֆրեյզեր Փրայսը (Յամայկա, թեթև աթլետիկա):

Հաղթողների կընտրի ժյուրին,որը բաղկացած կլինի Laureus Սպորտի միջազգային ակադեմիայի 46 անդամներից: Laureus Sportsman Award մրցանակաբաշխության դափնեկիրների անունները կհայտարարվեն 2013թ մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում, հաղորդում է rsport.ru-ն: