AM
13 Դեկտեմբեր 2012 - 15:55 AMT

Նիկոլայ Մեդին. Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է

«Դնեպրի» նախկին դարպասապահ Նիկոլայ Մեդինը մեկնաբանել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի նշանակալի առաջընթացը:

«Դոնեցկի թիմում ֆուտբոլիստը կարողացավ բացահայտել իր կարողությունները. լավ է, որ Լուչեսկուն կարողացավ գտնել Մխիթարյանի ճիշտ տեղը խաղադաշտում: Ֆուտբոլիստը կարողանում է լավ բացվել, գոլային պահեր է ստեղծում և ինքն էլ հրաշալի է գործում` գրոհը եզրափակելիս: Իմ կարծիքով Հենրիխը ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է»,-Մեդինի խոսքը մեջբերում է «Սպորտ-էքսպրեսսն Ուկրաինայում» պարբերականը: