Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը մասնակցելու են Եվրոպայի առաջնության:
Եվրոպայի արագ և կայծակնային խաղի առաջնությունները կայանալու են դեկտեմբերի 14-16-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, հաղորդում է armchess.am-ը:






