Հունիսի 20-24 կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանում տեղի կունենա ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով լորդ Ռասսել Ջոնսթոնի գլխավորած ենթակոմիտեի առաջին նիստը: Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին տեղի ունեցած ԵԽԽՎ բյուրոյի նիստում որոշվել էր շտապ կերպով նստաշրջանի օրակարգում ընդգրկել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների եւ Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովի հարցերը: Նիստում նաեւ նախատեսվում է քննարկել ԵԽ առջեւ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին հարցը: Նստաշրջանի օրակարգը վերջնականապես կհաստատվի հունիսի 20-ի նիստում, հաղորդում է «Երկիր» թերթը: