AM
10 June 2005 - 05:35 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈԻ ԴԵՄ

Թուրքիայի առեւտրի նախարար Քուրսաթ Թուզմենը հրաժարվել է մեկնել Շվեյցարիա` ի նշան բողոքի թուրք պատմաբանի նկատմամբ այդ երկրում սկսված քրեական հետաքննության դեմ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Քուրսաթ Թուզմենը պետք է մասնակցեր հունիսի 22-24-ը կայանալիք թուրք-շվեյցարարկան գործարար համաժողովի աշխատանքներին, սակայն նրա այցը «անհայտ ժամանակով հետաձգվել է»` Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլու նկատմամաբ Շվեյցարիայում շարունակվող քրեական հետաքննության պատճառով: Պատմաբանին կասկածում են Շվեյցարիայի հակառասիստական օրենքը խախտելու մեջ` անցյալ տարվա իր ելույթում նա հրաժարվել էր ճանաչել 20 դարի սկզբում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի կանտոններից մեկի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատճառ էր դարձել, որ Թուրքիան մարտին հրաժարվի ընդունել Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյին: