«Հավատք» կազմակերպության եւ Եվրոպայի հայերի կոնգրեսի համատեղ ջանքերով Լատվիայի մայրաքաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Մայիսի 27-ին «Ռիգա» համաշխարհային առեւտրի կենտրոնում անցկացվել է «Հայոց ցեղասպանություն: Հայացք 21-րդ դարից» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են հասարակական, քաղաքական եւ կրոնական գործիչներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Շվեդիայից, Գերմանիայից եւ Եվրոպայի այլ երկրներից, տեղեկացնում է «Երկիր» թերթը: