AM
14 Դեկտեմբեր 2012 - 07:03 AMT

Յուրա Մովսիսյան. Հուսով եմ, որ երբեք չեմ զղջա «Սպարտակ» տեղափոխվելու համար

Յուրա Մովսիսյանը համարվում է Ռուսաստանի առաջնության ամենատաղանդավոր հարձակվողներից մեկը:

Անցած տարի «Կրասնոդար» տեղափոխվելով` հայ ֆուտբոլիստը միանգամից դարձավ իր թիմի լավագույն ռմբարկուն` առաջնության ընթացքում 14 գոլեր խփելով: Իսկ այս տարի նա արդեն հասցրել է 9 անգամ գրավել մրցակցի դարպասը:

Մի քանի շաբաթ առաջ Մովսիսյանը 4,5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Ինչպես Մովսիսյանն է խոստովանել, բանակցությունները երկարատև և բարդ էին:

«Հոգնածություն է զգացվում, քանի որ այս տարի շատ խաղեր կային, ինչպես «Կրասնոդարի», այնպես էլ Հայաստանի հավաքականի կազմում: Այժմ հանգստանալու ճիշտ ժամանակն է»,-Մովսիսյանի խոսքը փոխանցում է rg.ru-ն:

Նա խոստացել է, որ հաստատ հարյուր տոկոսով պատրաստ կլինի մինչև Ռուսաստանի առաջնության գարնանային մասի մեկնարկը:

Դեկտեմբեևրի 13-ին Մովսիսյանը մեկնել է Լոս Անջելես և Ռուսաստան կվերադառնա հունվարի կեսերին, որպեսզի նոր թիմակիցների հետ մեկնի հավաքների: