Իր հաշվետվությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն է ներկայացրել Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը տեղեկացրել է 2012 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը, ինչն իր մեջ ներառում է հանրապետական մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, ինչպես նաև մասնակցություն միջազգային առաջնություններին: Նա տեղեկացրել է, որ այս տարի Վանաձորում կազմակերպվել է պատանիների և երիտասարդների հանրապետական առաջնությունը, իսկ Երևանում՝ կանաց և աղջիկների առաջնությունը:
Հայ սամբիստները մասնակցել են նաև եվրոպական առաջնությունների Ռումինիայում և Ռուսաստանի Դաշնությունում: Հայրապետյանի խոսքերով, ընդհանուր հաշվով Հայաստանի սամբոյի հավաքականը 2012-ին արժանացել է եվրոպական մրցաշարերի 21 և աշխարհի առաջնությունների 10 մեդալների:






