Բրիտանական Սոմերսեթ կոմսության Մայնհեդ քաղաքում դարցի եզրափակիչ մրցումների հեռարձակումը դադարեցվել է զայրացած երկրպագուների պատճառով, ովքեր իրենց շարքերում նկատել են Հիսուսին նման մարդու:
33-ամյա Նաթան Գրինդալը չորս ու կես հազար երկրպագուների հետ վայելել է չեմպիոն Ֆիլ Թեյլորի և Քիմ Հայբրեխտի միջև մարտը, երբ հանկարծ հանդիսատեսներից մեկն ուշադրություն է դարձրել, որ նա շատ նման է Աստծո որդուն: Բազմահազարանոց բազմությունը սկսել է գոռալ «Հիսուս», և աղմուկն ընդհատել է եզրափակիչ խաղը:
Որոշ ժամանակ անց հայտնվել է պահակախումբը, և Նաթանը վեց հոգու ուղեկցությամբ լքել է տարածքը: Երբ նա հեռացել է, մոլեգնած ամբոխը երգել է «Կանգնիր, եթե դու սիրում ես Հիսուսին»:






