Հայաստանի հավաքականի և «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովը կրկին հանդես է գալու Իրանի առաջնությունում: Նա ելույթ է ունենալու Իրանի Սպահանի «Զոբ Ահանի» թիմում: Կողմերը համաձայնության են եկել, և Կասպարովը մինչև մայիս վարձավճարով հանդես է գալու Իրանում:
Մինչ այս նա խաղացել է իրանյան թիմերում` «Պասում», «Ռահ Անում», «Սանաթ Նավթում» և «Տրակտորում »:
Կասպարովը «Միկայի» հետ դեկտեմբերի 1-ին երկրաձգել էր պայմանագիրը մինչև 2013 թվականի օգոստոսը:Վարձավճարի ավարտից հետո դարպասապահը վերադառնալու է «Միկա», հաղորդումէ երևանյան ակումբի պաշտոնական կայքը:






