AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:17 AMT

Միշել Պլատինի. Առաջնությունները միավորել ցանկացող երկրները կարող են մնալ առանց Չեմպիոնների լիգայի

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նախազգուշացրել է, որ երկրները, որոնք ցանկանում են միավորել իրենց ազգային առաջնությունները, կարող են մնալ առանց Չեմպիոնների լիգայի:

«Ես ասել եմ, որ բաց եմ միջազգային լիգաների գաղափարի հարցում: Մենք քննարկել ենք այդ թեման, և պետք է ասեմ, որ դրա նկատմամբ արձագանքը միանշանակ չէ, քանի որ, եթե մի քանի լիգաներ ցանկանան միավորվել, կծագեն օրենսդրական կարգի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգությանը, հարկադրմանը և այլ նորմատիվների»,- ասել է Պլատինին: Նա նշել է, որ, ամենից առաջ, նրանք պետք է համոզվեն, որ պատրաստ են դրան քաղաքական առումով:

«Կարծում եմ, որ եթե երկու երկրներ մտադիր են միավորվել, ապա երկուսն էլ ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում: Բայց եթե նրանք խաղարկում են մեկ առաջնություն, ապա դրա իրավունք ձեռք են բերում միայն առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, և այդ ժամանակ երկու երկրներից մեկը կարող է մնալ Չեմպիոնների լիգայում առանց ներկայացուցչի»,- ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Նշենք, որ ԱՊՀ լիգայի ստեղծման նախաձեռնողները, որոնք դեկտեմբերի 13-ին հավաքվել են Մոսկվայում, դեռ հստակ պատկերացում չունեն նոր մրցաշարում եվրագավաթային տեղերի բաշխման մասին: