Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հայտարարել է «Ռ-Սպորտ» գործակալությանը, որ տվյալ պահին ակումբը գոհ է գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի աշխատանքից, որն այդ պաշտոնում փոխարինեց Դան Պետրեսկուին: «Միջանկյալ արդյունքում, որը մենք հիմա ունենք, մեծ է Յուրի Կրասնոժանի վաստակը: Մենք, անկասկած, դրանից գոհ ենք: Բայց գոհ ենք նաև նրանից, որ խաղում կան փոփոխություններ, որոնք դրական են գնահատվում մեր երկրպագուների և ֆուտբոլային փորձագետների կողմից»,- ասել է Մկրտչյանը:
Կրասնոդարի թիմը 19 տուրերում հավաքել է 32 միավոր և Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է չորրորդ տեղը:






