AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:59 AMT

ՖԻՖԱ. Զամբիայի հավաքականի նախկին հարձակվողի ռեկորդը անհնար է հաստատել

ՖԻՖԱ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Զամբիայի հավաքականի նախկին հարձակվող Գոդֆրի Չիտալուի ռեկորդը անհնար է հաստատել, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ այն տեղեկատվությունը, թե զամբիացին 1972թ. 107 գոլ է խփել, հնարավոր չէ ստուգել:

Այդպիսով, ՖԻՖԱ-ն հասկացրել է, որ Լեո Մեսսիի ռեկորդը, որը 2012 թվականին 88 գոլի հեղինակ է դարձել, այսօրվա դրությամբ անառարկելի է, հայտնում է sport-express.ru.-ն: