AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:36 AMT

Ավետիք Պետրոսյանը կպայքարի K-1 մարզաձևի Եվրասիայի գոտու համար

«Սարատովում կայացած K-1 մրցաշարում Ավետիք Պետրոսյանը դարձել է հաղթող և ընդգրկել 8 ուժեղագույն մարզիկների ցանկում: Դա հնարավորություն կտա հայ մարզիկին կրկին Սարատովում մասնակցել մրցաշարի, որտեղ Եվրասիայի գոտու համար կմենամարտեն 8 ուժեղագույնները»,- ասաց Հայաստանի պրոֆեսիոնալ K-1 ֆեդերացիայի նախագահ Արթուր Թադևոսյանը:

Նրա խոսքով, իրենք հունվարի 15-ին մեկնելու են Սարատով, որտեղ Պետրոսյանը մինչև մրաշարի մեկնարկը անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Իսկ փետրվարի 23-ին Գերմանիայում կայանալու է միջազգային մրցաշար, որտեղ հայ մարզիկները ևս մասնակցելու են:

Պետրոսյանը նշեց, որ իրենք ցանկանում են 2013 թվականի ամռանը Հայաստանում անցկացնել միջազգային մրցաշար. «Մենք նպատակ ունենք հրավիրել մարզիկներ տարբեր երկրներից: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ մեր մարզիկները մասնակցեն որքան հնարավոր է շատ մրցաշարերի, որպեսզի մրցումային փորձ ձեռք բերեն»,- ավելացրեց նա: