Օլիմպիադայի համար կառուցվող Սոչիի տրանսպորտային ենթակառուցվածքը շահագործման կհանձնվի 2013-ի դեկտեմբերին, արդեն պատրաստ է օբյեկտների 70 տոկոսը, ասել է ՌԴ Ճանապարհային դաշնային գործակալության ղեկավար Ռոման Ստարովոյտը:
2014թ. հանրային օգտագործման դաշնային ճանապարհների երկարությունը կավելանա 41,6 կմ՝ կազմելով 222,5 կմ: «Հուսով եմ, որ պատվով ու արժանապատվությամբ կհատենք այս փուլը ևս: Վերջին օբյեկտի հանձնման վերջնաժամկետը սահմանվել է հաջորդ տարվա դեկտեմբերին»,-Ստարովոյտին է մեջբերում rsport.ru-ն: Սոչիի ձմեռային խաղերը տեղի կունենան 2014թ. փետրվարի 7-23-ը:






