AM
14 Դեկտեմբեր 2012 - 10:58 AMT

Դեկտեմբերի 17-ին կկայանա «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի եզրափակիչը

Դեկտեմբերի 17-ին կկայանա «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների մրցաշարի գավաթների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կնախորդի եզրափակիչ խաղը «Epress» և «Emedia» լրատվական թիմերի միջև:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն արդեն 6-րդ անգամ իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: