AM
14 Դեկտեմբեր 2012 - 11:15 AMT

Լավագույն մարզական համայնքներն արժանացան ՀՀ նախագահի մրցանակներին

Սպորտի և երիտասարդության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք»2012 թվականի հանրապետական ստուգատեսի մրցանակաբաշկությունը:

Այս տարի միջոցառմանը մասնակցել է 1475 ընտանիք ՀՀ տարբեր մարզերից և Արցախից:

«Մենք կարևորում ենք առողջ ապրելակերպը, այդ իսկ պատճառով տարեցտարի շատանում է մասնակիցների թիվը: Իսկ այս տարի նախարարությունը կազմակերպել է 10-ից ավել մասսյական միջոցառումներ»,- նշեց փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

Լավագույն մարզական բակ է ճանաչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը: Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը և լավագույն գյուղական մարզական համայնք՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղը:

Լավագույն համայնքները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ գրավածները ստացան դրամական պարգևներ: