Անցյալ շաբաթ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի քաղաքային իշխանությունների որոշմամբ հունիսի 4-ը հայտարարվել է Հայաստանի օր: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Ուիլյամ Յուլը Ալեքսանդրիայում կայացած Հայկական փառատոնի օրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մայրաքաղաք Վաշինգտոնին մերձակա Ալեքսանդրիա քաղաքը քույրացած է հայկական Գյումրի հետ: Փառատոնը կազմակերպվել էր քույր քաղաքների եւ Ալեքսանդրիայի քաղաքապետարանի կողմից` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Փառատոնին ներկայացվել են հայկական երաժշտությունն ու պարը, մատուցվել հայկական խոհանոցի ուտեստներ: