Սոչիի 2014թ. Օլիմպիադայի և Պարալիմպիկ խաղերի տոմսերը կվաճառվեն ըստ գրանցման քարտի, ասվում է ՌԴ կառավարության որոշման նախագծի մեջ:
Գրանցման քարտը կհանձնվի տոմսը գնողին Օլիմպիադայի և Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքի համար: Քարտի հանձնման կարգը հաստատում է «Սոչի 2014» կազմկոմիտեն:
Քարտերը հանձնվելու են հատուկ կենտրոններում անձնագրի առկայության դեպքում, եթե հանդիսատեսը գրանցված է համակարգում և ստուգում է անցել գործադիր իշխանության դաշնային մարմինների կողմից՝ նպատակ ունենալով ապահովել խաղերի անվտանգությունը:






