AM
14 Դեկտեմբեր 2012 - 12:42 AMT

Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը դուրս է եկել Մ-23 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Կալինինգրադում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ունի արդեն առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ մենամարտում Կորյուն Սողոմոնյանը մինչև 49 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Իշտվան Լակատոսի (Հունգարիա) նկատմամբ: Երեք ռաունդներում հաշիվը եղել է 22:15` հօգուտ հայ բռնցքամարտիկի: Այպիսով, Սողոմոնյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել իրեն առնվազն երրորդ տեղը:

Քառորդ եզրափակչում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Քիրաջյանը (64 ք/կ) 7:15 հաշվով պարտություն է կրել Էվալդաս Պետրաուսկասից (Լիտվա) և չի կարողացել անցնել կիսաեզրափակիչ:

Այսօր երեկոյան ելույթ կունենա Նարեկ Աբգարյանը (52 ք/կ), ում մրցակիցը կլինի Ստեֆան Իվանովը (Բուլղարիա): Առաջնության արդյունքներով տեղի կունենա 2013-ին Կազանում համաշխարհային Ունիվերսիադայի մասնակիցների ընտրությունը, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստության նոր շրջանը: