Ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի, 2013 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Լյուքսեմբուրգի հետ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նշեց, որ իրենք պաշտոնապես որևէ պայմանագիր չեն կնքել:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 444 միավորով 82-րդ հորիզոնականում է, իսկ Լյուքսեմբուրգը 144-ն է 179 միավորով:






