Ֆրանսիայի Վալանս քաղաքում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ քաղաքապետ Լենա Բալսանը կատարել են Հայ մշակութային ժառանգության կենտրոնի բացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա են եղել մշակույթի նախկին նախարար Ժակ Տուբոնը, Ֆրանսիայի քաղաքական գործիչներ, սենատորներ, պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեսպանի խոսքերով, Հայ մշակութային ժառանգության կենտրոնը կարեւոր դեր կարող է ունենալ Ֆրանսիայում անցկացվելիք Հայաստանի տարվա համատեքստում: Կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության, Դրոմի շրջանային խորհրդի համատեղ ջանքերով: Առաջիկա ամիսներին Կենտրոնում կանցկացվեն Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրումներ, թատերական ներկայացումներ, կլոր սեղաններ ու գիտաժողովներ: