AM
13 June 2005 - 06:47 AMT

ԼԻՈՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱՆ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական հավաք, որին մասնակցում էին Լիոնի եւ Ռոն Ալպ շրջանի ֆրանսահայ կազմակերպությունների շուրջ 40 ղեկավարներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը ներկաներին ծանոթացրել է Հայաստանի տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների նախնական ծրագրին: Զրուցակիցները ընդգծել են, որ Ֆրանսայում Հայաստանի տարի անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների կայացրած որոշումը նշանավորում է մեր երկրների միջեւ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնահատուկ կարեւորվեց, որ Հայաստանի տարին բացառիկ հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ներկայացնելու հայ մշակութային արժեքները Ֆրասիային եւ Ֆրանսիայի միջոցով` Եվրոպային ու աշխարհին: Նշենք, որ Ֆրանսիայում Հայաստանի տարի է հայտարարվել 2006 թվականը: