Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, որն իր աշխատանքներն է սկսելու հինգշաբթի օրը, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի անդամակցության հարցը չի քննարկվելու: Ինչպես տեղեկացրել են Եվրամիության ներկայացուցիչները, դա կապված է Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում եվրոպական Սահմանադրության հանրաքվեների տապալման հետ: Այսօր ԵՄ երկրների արտգործնախարարներն արձանագրություն են ընդունել, ըստ որի` Թուրքիան ԵՄ 10 նոր անդամների, այդ թվում` Կիպրոսի հետ ներառվել է մաքսային միության մեջ: Հենց Անկարան ստորագրի այդ փաստաթուղթը` կկատարվեն հոկտեմբերի 3-ին Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունների սկսման բոլոր պայմանները, տեղեկացնում է «Երկիր» թերթը: