Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա հակառակորդ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի մենամարտը Գերմանիայի էկրաններին է գամել 3.74 մլն հեռուստադիտողի:
Դեկտեմբերի 15-ին ARD ալիքի թոփ-10-ում Աբրահամ-Բուադլա մենամարտը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Աբրահամն այդ մենամարտում տեխնիկական նոկաուտի միջոցով բարեհաջող պաշտպանել է WBO վարկածով գոտին: Ամբողջ մենամարտի ընթացքում նա առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, իսկ 8-րդ ռաունդում մրցավարի որոշմամբ մենամարտը դադարեցվել է, քանի որ Բուադլան վնասվածք ուներ:






