AM
17 Դեկտեմբեր 2012 - 06:44 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը

Դեկտեմբերի 17-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստտների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը:

Համաշխարհային վարկանիշը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, ով ունի 12920 միավոր: Երկրորդ հորիզոնականում Շվեյացրիան ներկայացնող Ռոջեր Ֆեդերերն է` 10265 միավորով, իսկ ուժեղագույն եռյակը եզրափակում է Էնդի Մարրեյը (Անգլիա), ով ունի 8000 միավոր: