AM
14 June 2005 - 05:05 AMT

ՌԴ ԱԳՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ

Ռուսաստանը պատրաստ է ղարաբաղյան կարգավորման երաշխավորողի դերում հանդես գալ, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը կարողանան հասնել այդ հակամարտության առնչությամբ փոխզիջումների, տեղեկացրել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովլեւը: Ռուսաստանը կաջակցի հակամարտության բոլոր կողմերին բավարարող լուծմանը, ընդգծել է նա: Անդրադառնալով Մոսկվայի եւ Բաքվի երկկողմ շփումներին` դիվանագետը նշել է առեւտրա-տնտեսական հարբերությունների ակտիվ աճը: Այսպես, նրա խոսքերով` անցյալ տարի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում` 40 տոկոսով, տեղեկացնում է «Գոլոս Ռոսիին»: