Վարշավայում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Նա հավաքել է 8,5 միավոր և իր ելույթն ավարտել 14-րդ հորիզոնականում: Մինչ այդ Սարգսյանը դարձել էր Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն:
Արագ շախմատի առաջնությունում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ևս հավաքել է 8,5 միավոր և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը: Հրայր Սիմոնյանը 7,5 միավորով 72-րդ հորիզոնականում է, իսկ Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով 77-րդն է: Կայծակնային շախմատի առաջնությունում նա 16 միավորով 9-րդն էր:






