Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն բարեգործական նպատակներով այցելել են Ստեփանակերտ:
Այցի նպատակն էր նվերներ հանձնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացել են տարբեր կենցաղային տեխնիկա: Մխիթարյանն իր ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ ևս հանձնել է:
Նման նախաձեռնությամբ ֆուտբոլիստը հանդես է գալիս արդեն երկրորդ տարին: 2011-ին նա ևս եղել էր Արցախում և զբաղվել բարեգործությամբ:






