AM
17 Դեկտեմբեր 2012 - 07:49 AMT

Յոզեֆ Բլատեր. Մրցավարներն ուրախ են, որ կարող են կիրառել դարպասների գրավման համակարգը

Ակումբների աշխարհի առաջնությունում կիառվում է դարպասների գրավման համակարգը, որն ավարտվել է Ճապոնիայում: Սա առաջին մրցաշարն էր, որի ժամանակ կիառվել են GoalRef և Hawk-Eye համակարգերը:

«Մրցավարներն ուրախ են, որ կարող են կիրառել GLT-ն, քանի որ գիտեն, որ եթե առաջանան վիճելի պահեր, նրանք վստահորեն կարող են ասել` եղել է գոլ, թե ոչ»,-ասել է Յոզեֆ Բլատերը:

Ստացված տվյալների համաձայն, 2013-ի վերջին ՖԻՖԱ-ն պետք է որոշի, թե երկու համակարգերից որը կկիրառվի Բրազիլիայում Կոնֆեդերացիաների գավաթի խաղերի ժամանակ, փոխանցում է rsport.ru-ն: