Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, ձյուդոյի եվրոպական միության ղեկավար Սերգեյ Սոլովեյչիկը և Չելյաբինսկի շրջանի նահանգապետ Միխայիլ Յուրևիչը համաձայնագիր կստորագրեն Ձյուդոյի 2014թ. աշխարհի առաջնությունը Չելյաբինսկում անցկացնելու մասին:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան՝ IJF-ն, Հարավային Ուրալի մայրաքաղաքին շնորհեց IJF գործընկերոջ կարգավիճակ և 2014թ. ԱԱ անցկացնելու իրավունք:
2012թ. գարնանը Չելյաբինսկն ընդունեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որը լավագույնը ճանաչվեց վերջին 4 տարում:






