AM
14 June 2005 - 08:04 AMT

ՎՐԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒԺԱՅԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանից ռուսաստանյան սպառազինությունների մի մասի դուրսբերումը Հայաստան չի փոխի Անդրկովկասում ուժային հավասարակշռությունը: «Ուժային հավասարակշռության ոչ մի փոփոխություն չի նախատեսվի»,- երեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում ասել է Լավրովը` պատասխանելով լրագրողների հարցերին: ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ռուսաստանյան կողմը Ադրբեջանին իրազեկել է, որ ռուսաստանյան սպառազինությունների մի մասի Հայաստան պլանավորված դուրսբերումը տարածշրջանում ուժային հավասարակշռության ոչ մի փոփոխության չի հանգեցնի, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: