ՖԻՖԱ-ն հայտարարել է մրցույթի ավարտի մասին, որի արդյունքում Byrom plc. ընկերությունը նշանակվել է 2018-ի աշխարհի առաջնության տեղաբաշխման և բնակեցման հարցերով պաշտոնական գործակալություն: Մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերել 18 ընկերություններ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից:
Byrom ընկերությունը կգնահատի մատչելի հյուրանոցային համարների քանակը, կստուգի հյուրանոցների հետ գործող պայմանագրերը, ռուսական շուկայում կհամաձայնեցնի գները, կապահովի բնակության լրացուցիչ կամ այլընտրանքային տեղեր, համապատասխան ծառայություններ կտրամադրի ՖԻՖԱ-ին և նրա հաճախորդներին 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթից և 2018-ի աշխարհի առաջնությունից առաջ և դրանց ընթացքում:
Byrom-ը եղել է բնակեցման հարցերով պաշտոնական գործակալություն 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ, ինչպես նաև կստանձնի նույն դերը 2014-ի ԱԱ-ի ժամանակ:






