Ռուսաստանի Սամարա քաղաքում այսօր մեկնարկել է հայ-ռուսաստանյան գործարար-համաժողովը, որը կազմակերպել է Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Սամարայի մարզի ներկայացուցչությունը: Հայաստանից համաժողովին մասնակցում են գործարար շրջանների 12 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ այն ձեռնարկատերերը, որոնց ընկերությունները ներկայացուցչություններ ունեն Ռուսաստանում, տեղեկացնում է «Երկիր» թերթը: