AM
15 June 2005 - 04:20 AMT

ԼՂՀ-Ն ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

«Մենք առանձնակի ակնակալիքներ չունենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպումից, ինչը բնական է»,-Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂ արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն չունի դիրքորոշումներ վերահաստատելու խնդիր, որովհետեւ «մեր դիրքորոշումները բազմիցս արտահայտել ենք»: «Բանակցային գործընթացն այսօր պարզապես իր շարունակության մեջ է: Պետք է հետեւենք, թե ինչ արդյունքներ կգրանցվեն այս հանդիպումից հետո: Թերեւս, հատուկ ակնկալիքներ ունենալու պահը չէ հիմա»,-նշել է նախարարը: