AM
18 Դեկտեմբեր 2012 - 07:03 AMT

Նարեկ Աբգարյանը դարձել է մինչև 23 տարեկանների բռնցքամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր

Կալինինգրադում, որտեղ անցկացվում է մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այսօր կկայանան եզրափակչի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի կազմից եզրափակչում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ) և Արամ Ավագյանը (56 ք/կ):

Սողոմոնյանի մրցակիցն է լինելու Հյուգ Մաերսը (Իռլանդիա), իսկ Ավագյանինը` Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Նիկիտինը:

Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Աբգարյանը (52 ք/կ): Նա չի կարողացել պայքարել առաջին տեղի համար, քանի որ կիսաեզրափակչում պարտություն է կրել Վասիլի Վետկինից (Ռուսաստան):