AM
18 Դեկտեմբեր 2012 - 06:45 AMT

Փետրվարին Հայաստանի խոտի հոկեյի հավաքականը Հունաստանում մասնակցելու է ՉԼ խաղերին

Այս տարի Հայաստանի սինխրոն լողի պատանեկան հավաքականը Խորվաթիայում մասնակցել է մենալող ծրագրում: Նոյեմբերին կազմակերպվել է Հայաստանի առաջնությունը, որի ավարտից հետո Ծաղկաձորում անցկացվել է ուսումնամարզական հավաք:

2013 թվականին նույնպես կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, որոնց նպատակը կլինի պատրաստել պատանի մարզուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Գիլոյանը: Նրա խոսքերով, տարվա ընթացքում անցկացվել է խոտի հոկեյի առաջնությունը, որն իրականացվել է փուլային մրցաշարերով: «8 ամիս շարունակ մեր մարզիկները մասնակցել են այդ մրցաշարերին: Մասնակիցները հիմնականում ներկայացնում են Երևան, Արտաշատ և Հրազդան քաղաքները: Նախատեսվում է, որ հաջորդ տարի այդ թիմերին կմիանան նաև խմբեր Չարենցավանից և Գյումրիից»,- ասել է նա:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է նաև հաջորդ տարվա ծրագրերի մասին, մասնավորապես, 2013թ. փետրվարին Հունաստանում իրականացվելիք Չեմպիոնների լիգայի խաղերին մասնակցելուց առաջ, Հայաստանի խոտի հոկեյի հավաքականի մարզիկների համար կազմակերպվելու է ուսումնամարզական հավաք: Պլանավորվում է նաև հավաքականի մասնակցությունը Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը: