ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տարին ամփոփել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան:
Ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքերով, 2012 թվականի ընթացքում ըստ նախօրոք հաստատված օրացույցային պլանի կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի առաջնությունը, տարբեր համայնքների համայնքային առաջնություններ, Վարդան Մամիկոնյանի և Մոնթե Մելքոնյանի հիշատակներին նվիրված մրջաշարերը:
Հայաստանի ուշուի հավաքականը մասնակցել է նաև Էստոնիայում կայացած Եվրոպայի առաջնությանը:
Համաձայն ներկայացված տեղեկատվության, 2013-ին կշարունակվեն երկրի ներսում անցկացվող համայնքային առաջնությունները, և իհարկե հանրապետական առաջնությունը:
Նախատեսվում է հաջորդ տարվա մայիսին կազմակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար, իսկ տարեվերջին հայ մարզիկները կմասնակցեն ուշուի աշխարհի 12-րդ առաջնությանը:






