«Ռուսական ռազմական տեխնիկայի մի մասի դուրս բերումը Վրաստանից Հայաստան չի փոխում ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում եւ ոչ մի կերպ չի սպառնում Ադրբեջանին»,-հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին: Իր իտալացի գործընկեր Ջամպաոլո Դի Պաոլոյի հետ բանակցություններից հետո Բալուեւսկին նշել է, որ «ռուսական տեխնիկան Վրաստանից Հայաստան տեղափոխելու առնչությամբ Բաքուն պատճառներ չունի անհանգստության համար»: «Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում ես ասել եմ, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման սեղմ ժամկետները, հավանաբար, կպահաջեն մեր տեխնիկայի մի մասի տեղափոխում Հայաստանի տարածքում Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան»,-հայտարարել է գեներալը: Նա ավելացրել է, որ «տեխնիկան կտեղակայվի այդ ռազմակայանում» եւ «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»: