AM
16 June 2005 - 03:51 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի խախտման մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հայտարարել է, թե Ադրբեջանը ունի այնպիսի քանակությամբ տանկեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են պայմանագրով թույլատրված քանակը: Հրետանու միավորների քանակը երկու-երկուս ու կես անգամ գերազանցում է պայմանագրով թույլատրելի քանակը, հավաստիացնում է հայկական կողմը: Ադրբեջանի արձագանքը այդ հայտարարությանը դեռեւս անհայտ է: