Սեպտեմբերի սկզբին Հայաստանում տեղի կունենան համատեղ հայ-ռուսական զորավարժություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շատբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, զորավարժությունների անցկացման նախապատրաստական լուրջ աշխատանք է տարվում: Հայ գեներալը նշել է, որ անհրաժեշտ է զորավարժություններն անցկացնել շատ բարձր մակարդակով,քանի որ դա ամրապնդում է երկրի պաշտպանունակությունը եւ ԶՈՒ մասերի մարտունակությունը: Հայ-ռուսական զորավարժությունները անց են կացվում ամեն տարի: