Հունիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Դոկու Զավգաեւի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցերի, այդ թվում Հայաստանի Հանրապետության դեսպանատան տեղակայման Ռուսաստանի Դաշնությունում եւ Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության` Գյումիրիյում տեղակայման վերաբերյալ: Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը հետագայում եւս երկկողմ օրակարգում հայտնվող հարցերը լուծել փոխըմբռնման ոգով, Ռուսաստանի եւ Հայաստանի որպես դաշնակիցների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակին համապատասխան: